Site icon CIVILNET

ԱՄՆ-ը Բաքվին կոչ է անում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին «բաց բանավեճ թույլ տալ»

Azerbaijan ReferendumԱՄՆ-ի Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել օգոստոսի 12-ին Ադրբեջանում ընդդիմադիր՝ REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության առթիվ:

«Մենք նաև մտահոգված ենք նաև այլ ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել այս և մյուս ակտիվիստներին, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար ազատությունների իրացման առնչությամբ, հարգել իր քաղաքացիների հիմնարար ազատությունները և թույլ տալ բաց հանրային երկխոսություն երկրի ուղեգծի վերաբերյալ, հատկապես երկրում սեպտեմբերի 26-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: Մենք նաև կոչ ենք անում կառավարությանը սահմանադրական փոփոխությունները ներկայացնել ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտարկմանը»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել երկրի Սահմանադրական դատարան «Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ» հանրաքվեի ակտի նախագծի փոխանցման մասին:

Նախագծով առաջարկվում է Ադրբեջանում սահմանել առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ: Առաջարկվում է նաև երկարաձգել նախագահի լիազորությունների ժամկետը մինչև յոթ տարի (ներկայում հինգ տարի է):

Exit mobile version