Site icon CIVILNET

Հալեպում հրթիռակոծման հետևանքով զոհվել է երեք հայ (լրացված)

Հոկտեմբերի 5-ի կեսօրին Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել՝ երեքը։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։

«Գանձասարի» հաղորդմամբ՝ զոհվել են 1986թ․ ծնված Գասպար Շաթոյանը և 1987թ․ ծնված Մովսես Մովսեսյանը։

Վիրավորում են ստացել Վարուժան Տոնապետյանը (որի վիճակը գնահատվում է կայուն), Շահե Բանոյանը (որը թեթև վիրավորում է ստացել) և Հակոբ Աբրահամ Չալլաքյանը, որին այժմ վիրահատում են։

20։10

«Գանձասարը» հաղորդում է, որ այսօր ավելի վաղ ծանր վիրավորորված Հակոբ Աբրահամ Չալլաքյան (ծնված 1959թ․) մահացել է։

***

2011-ի մարտից՝ սիրիական պատերազմից ի վեր հայերը տվել են շուրջ 120 զոհ քաղաքացիական բնակչության և 30 զոհ՝ զինվորականների շրջանում: Այս օրերին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով գտնվում է օրհասկան վիճակում: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ: Տեսանյութը՝ ստորև։

Exit mobile version