Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում հայտնաբերված անճշտություններն ու թերացումները պատկառելի թիվ են կազմում, ինչը թույլ է տալիս լրջորեն կասկածի տակ դնել հոկտմերբերի 2-ին տեղի ունեցած ընտրություների լեգիտիմությունը: