Site icon CIVILNET

«Հոգիս»․ «Թումոյի» երաժշտական նախագծերը համերգ կունենան Նյու Յորքում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողական երաժշտական նախագծերից երեքը՝ էլեկտրո խումբ Pyramidz-ը, ավանգարդ-ֆոլկ «Թմբաթան» և փոփ «Դեցիբելը», մեկնել են Նյու Յորք՝ ելույթ ունենալու Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված «Հոգիս» համերգին, որը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ New York City Center թատրոնում:

Ինչպես հաղորդում են «Թումոյի» մամուլի ծառայությունից՝ ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է ֆրանսահայ ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, համատեղում է թումոցիների և Նոր Նորքի Հայորդաց տան սաների
ելույթները:

Այցի ընթացքում խումբն արդեն եղել է ՄԱԿ-ի գրասենյակում և ելույթ է ունեցել գրասենյակի աշխատակիցների ու պաշտոնյաների առջև:

«Մեզ համար համագործակցությունը ՀԲԸՄ-ի հետ շատ կարևոր է․ այն երիտասարդությանը ծառայելու հսկայական ներուժ ունի: Այն, ինչին մենք հասնում ենք միասին, շատ ավելի հզոր է, քան այն, ինչ կարող էինք առանձին անել»,- ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Exit mobile version