Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է պաշտպանության նախարարության առաջարկով ստեղծվելիք հիմնադրամի գումարները հավաքագրելու մեխանիզմի խնդրահարույց հարցերը։ Ըստ նրա՝ հաշմված կամ զոհված զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցումը հնարավոր էր կազմակերպել բյուջեից կատարվող ատկատների կամ ստվերային 1,5 միլիարդ դոլարի հաշվին։