Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև

Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության տարիներին կնքել են մոտ 5 մլրդ դոլարի գործարք, որոնց մեծ մասն արդեն իրագործված է․ երեկ Բաքվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև կնքված՝ պաշտպանական սպառազինությունների ձեռքբերման հետ կապված գործարքների արժեքը կազմում է մոտ 5 մլրդ, իսկ ավելի ստույգ՝ 4 մլրդ 850 մլն դոլար։ Այդ գործարքների մեծ մասն իրագործված է։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ և շատ գոհ ենք համագործակցության մակարդակից»,- ասել է Ալիևը։ Նեթանյահուն իր հերթին խոսել է էներգետիկ ոլորտում սերտ կապերի մասին։ «Հասկանալի է, որ այսօր մենք … Continue reading Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև