Site icon CIVILNET

Կրակոցներ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության մոտ

Երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ժամեր անց ԱՄՆ-ի դեսպանության մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես հաղորդում է Washington Times-ը, Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ ութ կրակոց արձակած անձին։ Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ Անկարայում, Ստամբուլում և Ադանայում իր առաքելություններն այսօր չեն գործելու։

Թուրքական Daily Sabah-ի հաղորդմամբ՝ կրակողը թուրքերեն բացականչել է՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ին․ «Երդվում եմ Աստծո անունով, մեզ հետ մի խաղացեք»։

Exit mobile version