Site icon CIVILNET

Իրանը Հայաստանի հետ հատուկ համագործակցություն է տեսնում ԵՏՄ շրջանակում. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին «առանձնահատուկ համագործակցության հնարավորություն» է տեսնում Հայաստանի հետ նրա՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում։

Այս մասին Իրանի նախագահը հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սերգսյանի հետ հանդպմանը՝ ՀՀ նախագահի նստավայրում։

Իրանի նախագահը շեշտեց, որ Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է մեծ ներուժ, և երկու երկրներն այդ ներուժի մի մասն են միայն օգտագործել. «Հատկապես էներգետիկայի բնագավառում տեսնում ենք լավ հարաբերությունների ծավալումը»,- ասաց Ռոհանին։ Նա նշեց, որ Թուրքմենստանի հետ ունեն գազի փոխանակումների ծրագիր, և հույս ունեն, որ գազ կկարողանան արտահանել այլ երկրներ ևս։

Նա խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության մասին. «Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը գործընկերներ են։ Մենք ուզում ենք տեսնել կայուն խաղաղություն, որը կլինի ամբողջ տարածաշրջանի օգտին։ Խնդիրը ռազմական լուծում չունի»։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, Հայաստան մեկնելուց առաջ Հասան Ռոհանին լրագրողներին ասել է, որ Հայաստանի միջոցով Իրանը կարող է ստանալ ելք դեպի Սև ծով և կապվել արևմտյան և եվրոպական երկրների հետ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը․

Սերժ Սարգսյանի խոսքը Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը․

Exit mobile version