Site icon CIVILNET

Ուկրաինան դիմում է Ադրբեջանին զենք-զինամթերքի ներմուծման համար․ դեսպան

Առաջիկայում Բաքվում կանցկացվի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։

Նա տեղեկացրել է, որ Ուկրաինայից Բաքու կժամանի մեծ պատվիրակություն։

«Ռազմատեխնիկական ոլորտը մեր խոր համագործակցության, հարաբերությունների ցուցիչն է։ Բոլոր ժամանակներում ռազմատեխնիկական համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցրել մեր երկրների հարաբերություններում։ Դա փոխադարձ վստահության ցուցիչ է։ Մենք դիմում ենք Ադրբեջանին այնտեղից որոշակի տեսակի զենքի և զինամթերքի ներմուծման համար»,- ասել է դեսպանը։

Exit mobile version