«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները հայտարարություն են ստորագրել խորհրդարանական ընտրություններին համատեղ ուժերով մասնակցելու վերաբերյալ: «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում հրապարակել է հայտարարության տեքստը։