Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ութ հանրապետությունների շարքում ներդրումային գրավչության ամենացածր դիրքերից մեկը Հայաստանինն է՝ 6-րդ տեղ․ այսպիսի տվյալներ է բերում «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի՝ ներդրումային գրավչության վերաբերյալ զեկույցը։ Ընդհանուր, ամփոփիչ վարկանիշի առաջին եռյակում են Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը։ Վարկանիշն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը․
- Ղազախստան
- Ադրբեջան
- Ուզբեկստան
- Վրաստան
- Ղրղզստան
- Հայաստան
- Տաջիկստան
- Թուրքմենստան
Զեկույցի ներկայացման մեջ նշվում է, որ երկրների ներդրումային գրավչության գնահատականը կազմվել է տարածաշրջանի զարգացման վերլուծության, քաղաքական ինստիտուտների կայունության և աշխատանքի գնահատման, ներքին և արտաքին ներդրողների հանդեպ բաց և «բարյացակամ» լինելու հիման վրա։