Կարեն Կարապետյանը խոսել է 2018-ին վարչապետի պաշտոնում մնալու հնարավորության մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2018-ին պաշտոնավարումը շարունակելու հնարավորությանը։
Իր վերջին հարցազրույցում Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստ է 2018-ից հետո էլ մնալ վարչապետի պաշտոնում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողի հարցին՝ 2018-ից հետո վարչապետի պաշտոնում մնալը իր ցանկությունն է, թե Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է, վարչապետն ասել է. «2018-ին ամեն ինչ կտեսնեք»: