Site icon CIVILNET

Կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ

Հայաստանում կստեղծվի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ։ Հունիսի 29-ի կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է որոշման նախագիծն ու նշել, որ դրա պահանջը պայմանավորված է Հայաստանի զարգացման հիմնադրամի այն որոշմամբ, ըստ որի՝ զբոսաշրջության բաղադրիչն առանձնացվել է հիմնադրամի գործառույթներից ու կգործի առանձին։

«Այս հիմնադրամն, ըստ էության, պետք է իրականացնի վարվող քաղաքականության կենսագործումը․ այդպիսով ոլորտում կլինեն 2 լիազորված մարմիններ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեն, որը կիրականացնի քաղաքականության մշակում, գործողությունները, միջոցառումները կիրականացվեն հիմնադրամի կողմից»,- նշել է փոխնախարարը։

Հիմնադրամի համար պետբյուջեից առանձնացվելու է 30 միլիոն դրամ։

Կառավարության նիստում քննարկվել է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքը։ ««Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ: Հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»,- նիստում հայտարարել է Կարապետյանը։ Նա խոսել է նաև 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու և հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակը կազմակերպելու մասին։

Exit mobile version