Site icon CIVILNET

4500 ուսանող օգտվել է ԵՄ բարեփոխումներից

Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթական բարեփոխումների իրականացմանը համակարգի բոլոր մակարդակներում: 2016թ-ի դրությամբ 4500 ուսանող Երևանում և մարզերում գործող 17 պիլոտային քոլեջներից օգտվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ՄԿՈՒ բարեփոխումներից: 15.2 մլն եվրո բյուջետային նոր օժանդակությունը՝ տրամադրված ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացմանը նպատակ ունի աջակցել Հայաստանին բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունը և խթանել զբաղվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսությանը՝ որպես երկրում առաջնային ոլորտ: Ծրագիրը նպատակ ունի բարելավել զբաղվածության ոլորտում առաջարկի և պահանջարկի համակարգումը:

Exit mobile version