Site icon CIVILNET

«Բուշից հետո նման այց չէր եղել»․ Aliq Media-ն ամփոփել է վրացական մամուլի արձագանքը ՀՀ նախագահի այցին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ժամանել է Վրաստան։ Aliq Media կայքը ամփոփել է վրաստանյան լրատվամիջոցների և օգտատերերի արձագանքը ՀՀ նախագահի այցին։

«Մի մասը նրան հիշատակում էր որպես «ռսի ստրուկ», մյուս մասը՝ առավել «հայրենասերները», որոնք Հայաստանի կամ հայերի մասին խոսելիս պարտադիր կերպով հիշում են Աբխազիայում Մարշալ Բաղրամյանի գումարտակի մասին, որը, ըստ առավել ծայրահեղականների, «վրացիների ցեղասպանություն է իրականացրել»։ Իհարկե, կային նաև մարդիկ, ովքեր նման մեկնաբանություններ անողներին պարկեշտ լինելու կոչեր էին անում։

«Ահա, այստեղ է, եկեք գնդակահարենք», «Եկել է, որ Ջավախքը իրեն տանք»։ Կային նաև հումորայիններ, ինչպիսին է օրինակ՝ «Բուշից հետո նման այց չէր եղել»»,- գրում է Aliq Media-ն։

Նշվում է, որ երկրի ամենախոշոր հեռուստաընկերություններից մեկը՝ «Ռուսթավի 2»-ը, Սարգսյանի այցին անդրադարձել է միայն մեկ նյութով, այն էլ՝ «Միխեիլ Ջանելիձեի փոխանցմամբ՝ աբխազական երկաթգծի հարցը չի քննարկվելու․ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան» վերտառությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Exit mobile version