Site icon CIVILNET

Հայաստանն ու Ադրբեջանը սատարել են Ռուսաստանին «Սկրիպալների գործով»

Միջազգային մեծ դիվանագիտական սկանդալի հանգեցրած «Սկրիպալների գործով» Ռուսաստանին պաշտպանել է 13 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունում այդ երկրները համատեղ պաշտպանել են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպի հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը։

Ռուսաստանին աջակցություն հայտնած երկրներն են՝ Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Ղազախստանը, Ղրղզստանը, Կուբան, Նիկարագուան, Պակիստանը, Սիրիան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Հաղորդվում է, որ կազմակերպության գործադիր խորհուրդը հավանություն չի տվել Ռուսաստանի առաջարկին։

Խորհրդի կազմի մեջ մտնում է 41 պետություն, որոշման ընդունման համար անհրաժեշտ է կազմակերպության անդամների ձայների երկու երրորդը։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը «ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին», այլ կողմ է, որպեսզի ռուսաստանյան ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ և Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մեկ ամիս առաջ թունավորված Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածը «մինչև վերջ բացահայտվի»։

Կարդացեք՝ Ավելի քան քսան երկրներ արտաքսում են ռուսաստանցի դիվանագետների

Exit mobile version