Site icon CIVILNET

Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը։

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին»,- ասված է նախագահական մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Exit mobile version