Հայաստանում առցանց լրատվամիջոցները, ինչպես նաև իրադարձությունների վայրերից ուղիղ հեռարձակող քաղաքացիները կարևոր դեր ունեցան Թավշյա հեղափոխության օրերին։ Սովորական ցուցարարները և՜ քաղաքացի էին, և՜ լրագրող։ ՍիվիլՆեթի փորձնակ-լրագրող Անի Աղաջանյանը փորձել է հասկանալ առցանց լրատվամիջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուղիղ եթերների ու Ֆեյսբուքի դերը։
Նա զրուցել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, «ԵԼՔ» դաշինքի անդամ Զառա Բաթոյանի և ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի հետ։