Site icon CIVILNET

Մահացել է Իգոր Մուրադյանը

Երկարատև հիվանդությունից հետո Երևանում մահացել է Իգոր Մուրադյանը։ Իգոր Մուրադյանը 1988-ի Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից էր։

Իգոր Մուրադյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսայում։ Մեծացել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։

Իգոր Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։ 1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։

1990-1995 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր, Պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։

Իգոր Մուրադյանը մշտապես հանդես էր գալիս Հայաստանի և Արցախի իշխանությունների քննադատությամբ։

2015 թվականի փետրվարի 2-ին նա հետ վերադարձրեց Արցախի նախագահից ստացած Մեսրոպ Մաշտոցի շքանշանը այն բանից հետո, երբ Արցախի ուժայինները և զինված խմբերը բռնություն գործադրեցին Ստեփանակերտ ուղևորվող Ժիրայր Սեֆիլյանի և նրա ավտոերթի մասնակիցների նկատմամբ։

Exit mobile version