Site icon CIVILNET

Վաչագան Ղազարյանը կալանավորվեց

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ ձերբակալված Վաչագան Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

27.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Exit mobile version