Site icon CIVILNET

Ռուսական 102-րդ բազան առանց զգուշացման զորավարժանք է իրականացրել Փանիկ գյուղում

Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել:

Ինչպես հաղորդում է ՑԱՅԳ հեռուստաընկերությունը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Exit mobile version