Site icon CIVILNET

Հանրային քննարկում՝ հանքարդյունաբերության մասին․ ֆոտոշարք

Հուլիսի 26-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտին, մասնավորապես Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանը։ Քննարկումը հաջորդեց ՍիվիլՆեթի պատրաստած «Թեղուտ՝ 10 տարի անց. դբա լա՞վը» ֆիլմի դիտմանը։

Ֆիլմի նկարահանման ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ։

Քննարկման բանախոսներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, տնտեսագետ Ալեքսանդր Գրիգորյանը, Էկոլուր հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը։ Քննարկմանը որպես բանախոս հրավիրցել էր նաև Թեղուտի հանքը շահագործող Վալլեքս ընկերության ներկայացուցիչը, սակայն նա չէր եկել։

Բանախոսները անդրադարձան Հայաստանում հանքարդյունաբերության առաջացրած բնապահպանական վտանգներին, կարևորեցին քաղաքական և տնտեսական ինստիտուտների դերը և հարկային ճիշտ քաղաքականությունը այս ոլորտի համակարգման համար։ Կարծիքներ հնչեցին, որ կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս պետք է ավելի կարևորի զարգացումը, քան աճը, և նշանակություն տա իրականացվող ծրագրերի սոցիալական բաղադրիչին։

Դիտե՛ք քննարկման լուսանկարները։ Լուսանկարները՝ Սարգիս Բուլղադարյանի։

Exit mobile version