Site icon CIVILNET

Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» դաշինքի ցուցակը գլխավորելու է Զեյնալյանը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում․ այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Զեյնալյանը տեղեկացրեց, որ չի համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ։

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին»,- ասաց նա։

Հարցին` թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ, Զեյնալյանը պատասխանեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:

Exit mobile version