Site icon CIVILNET

Կլինեն տեղումներ և ուժեղ քամի

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքում, որի համաձայն այսօր Հայաստանի տարածքի վրա իրար են բախվելու Սկանդինավիայից իջնող արկտիկական օդային հոսանքները և Միջերկարական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքներ՝ առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ:

Արդյունքում, հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, քամու առավելագույն արագությունը Լոռիում, Գեղարքունիքում, Կոտայքում և Սյունիքում կհասնի 25-30 մ/վ։

Հոկտեմբերի 25-ին կեսօրից սկսած, և հոկտեմբերի 26-ին ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

Exit mobile version