Site icon CIVILNET

Սամվել Մայրապետյանը կմնա կալանքի տակ

Նոյեմբերի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը գործարար Սամվել Մայրապետյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել, ինչը մերժվեց։ Գրավի չափի սահմանումը պաշտպանը թողել էր դատարանի իրավասությանը։ Պաշտպանը ապօրինի է որակել դատարանի որոշումը։

Մայրապետյանը «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում նաև «Հ2» հեռուստաընկերությունը։ Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում:

Սամվել Մայրապետյանին ձերբակալեցին 2018թ․ հոկտեմբերի 6-ին՝ «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանքով։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ Մայրապետյանը առողջական խնդիրներ ունի, գրավով նրան ազատ արձակելու դիմում էին ուղարկել ՀՔԾ։ Կոչով էին հանդես եկել «Հ2»-ի աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Գևորգ Թոսունյան

Exit mobile version