Site icon CIVILNET

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987-ին, զինված ուժերում էր 2016-ից, Նոր Նորքի զ/կ):

Համաձայն պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Exit mobile version