Site icon CIVILNET

Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել, հաղորդում է «Արմենպրեսը»։

Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պահանջում էին Մարկ Գրիգորյանի հրաժարականը: Նրանք գործադուլ անելու վերաբերյալ հայտարարություն էին տարածել:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ՝ Մարկ Գրիգորյանը նշանակվել էր Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 2017 թվականի հունիսին:

Exit mobile version