Ճանապարհային ոստիկանների նվազումը փողոցներում մտահոգում է օրինապահ վարորդներին, որոնք սոցիալական ցանցերում հրապարակվող տեսանյութերով փորձում են ապացուցել՝ երթևեկությունն անկանոն է դարձել։ Ոստիկանությունը մինչդեռ հերքում է նման պնդումները։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը փողոցներում։