Քաղաքապետ Հայկ Մարությանը խոսում է Արամի 23 պատմամշակութային հուշարձանի պատի մի մասի փլուզման մասին։ Չնայած Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Արամի 23-ը չի քանդվելու, և պատը ամրակայվելու է, քաղաքապետ Հայկ Մարությանն ասում է, որ իրենք այդ հարցում իրավասություն չունեն։