Site icon CIVILNET

Բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են․ Տիգրան Ավինյան

«Մենք ձգտում ենք, որպեսզի կապիտալ ծախսային ծրագրերը ավելանան, բայց նաև կարևորում ենք այդ ծախսերի արդյունավետությունը, դրանց վերջնարդյունքը և որակը»․ մարտի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին։ «2018 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են։ 2018-ի կատարողականը բյուջեի նախատեսվածից ևս թերակատարվել է 21 մլրդ դրամով։ Ակնհայտորեն կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից են, և այս տենդենցը նկատելի է նաև այս տարվա հունվարի համար»,- ասաց Ավինյանը։

Exit mobile version