Site icon CIVILNET

Ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները անելիք չունեն նոր Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

«Բուհերի այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ ու ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն»,- կառավարության մարտի 25-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգը, այդ թվում՝ բուհերը, պետք է ապակուսակցականացնել. «Սա իմ հստակ դիրքորոշումն է, մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասելուց։ Թող իրենց դռներից, սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նրանք նոր Հայաստանում նոր անելիք չունեն»։

Exit mobile version