Site icon CIVILNET

«Մինչև ե՞րբ է պատրաստվում աշխատել Փաշինյանը բոլորի փոխարեն»

Վարչապետ նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց օգտատերերի ավելի քան 20 ամենաշատ լայք ստացած հարցերին։

Քաղաքացիներից մեկը վարչապետից հետաքրքրվել էր՝ դեռ ինչքա՞ն է պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն։

Պատասխանելով այս հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման մեկնաբանություններ տեսնելով՝ մտածում է, որ չափից շատ է կենտրոնացրել լրատվամիջոցների, սոցցանցերի ուշադրությունն իր վրա, ու մյուսների աշխատանքը չի երևում.

«Ես չեմ ասում, որ մեր թիմում բոլորը կատարյալ են, բայց ես տեսնում եմ, որ այս կանխավարկածի 90 տոկոսը հիմնավոր չէ։ Մարդիկ աշխատում են, ու էն արդյունքները, որ ունենք, չեն կարող մեկ հոգու աշխատանքի արդյունք լինել։ Ես իսկապես մտածում եմ, որ ինձ վրա չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում, հավաստիացնում եմ, որ ես աշխատում եմ իմ փոխարեն»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ որոշ պաշտոնյաների, ինչպես նաև ինքն իր աշխատանքից այդքան էլ գոհ չէ, սակայն հաճախ իր թիմակիցները քաղաքական մանիպուլյացիայի պատճառով անարդար քննադատությունների են ենթարկվում։

Նա իր թիմակիցներին խորհուրդ տվեց նաև իրենց հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները անարձագանք չթողնել, դրանց բոլորին պատասխանել։

Մկրտիչ Կարապետյան

Exit mobile version