Site icon CIVILNET

«Մարտի 1-ին զինծառայողներին վճարել են նրանց ոչ ծառայողական պարտականությունների համար»

Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին նախորդող օրերին շուրջ 2000-անոց զորամիավորում է տեղափոխվել Երևան, որի շարքերում միայն զինծառայողներ չեն եղել։ Փաստաբանը հայտնեց, որ նրանք մահաբեր ուժ են գործադրել, և Ռոբերտ Քոչարյանն այդ մասին պետք է որ իմանա։

Exit mobile version