Site icon CIVILNET

Սանիթեքը ծանուցում է ծառայությունների մատուցման հետագա վատթարացման մասին

Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել ծառայությունների որակի սպասվող վատթարացման մասին։

«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:

Exit mobile version