Արդեն մի քանի օր է, ինչ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականի պահանջով։ Տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց։ Հայաստանում գտնվող լիբանանահայերը և լիբանանցիները Երևանում՝ Լիբանանի դեսպանության առջև, ևս աջակցում են ցույցերին։