Site icon CIVILNET

Հյուսիսային պողոտայում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում․ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվեց որոշումը՝ 47 կողմ, 1 ձեռնպահ ձայնով։

Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երեւանում:

Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, ինչը, սակայն, չէր արվել։

Գեղեցիկ Ոսկանյան

Exit mobile version