Site icon CIVILNET

Ցմահ ազատազրկված Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, հաղորդում է Factor.am-ը։

«Սա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով։ Երեք զինծառայողի սպանության համար նախ գնդակահարության, ապա արդեն ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկյանը 24 տարի բանտում էր։ Սպանված զինծառայողների ծնողները նրան ներել էին, սակայն պետությունը համառորեն բաց չէր թողնում Մանուկյանին։ Վերաքննիչ դատարանը դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատեց կալանքից»,- հայտնում է կայքը։

Աղբյուրը՝ Factor.am

Exit mobile version