Site icon CIVILNET

Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորած Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի և խորհրդի նիստի ընթացքում:

«Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- գրել է Բաբայանը։

Մինչև այժմ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել են՝ Վահան Բադասյանը, Վիտալի Բալասանյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Հայկ Խանումյանը, Մասիս Մայիլյանը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Exit mobile version