Կենտրոնական բանկի 1994-1998 թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է Հայաստանում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին օրենսդրական նախագծի, ինչպես նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Կենտրոնական բանկից ապագայում ձևավորվելիք ներքին գործերի նախարարության կառուցվածք տեղափոխելու հնարավորության բացասական հետևանքների մասին:
Նա կարծում է, որ վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին նախաձեռնությունը կարող է չարիք դառնալ տնտեսության ու բանկային համակարգի համար: Հարցազրույցում նաև անդրադարձ է կատարվում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում վերջին փոփոխությանը, որը չի ստորագրել երկրի նախագահը և դիմել է Սահմանադրական դատարան: