Site icon CIVILNET

Կառավարությունն ապացուցել է՝ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա․ ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է արել՝ մեկնաբանելով կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական հաստատությունները փակելու մասին հարցադրումները։

«Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է:

Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում: Որոշում լինելու դեպքում կառավարությունը կտեղեկացնի, այդ թվում՝ այստեղ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց․ «Ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ։ Երբ մենք մեկ դեպքով դադարեցրինք դասերը, շատ պարզ բացատրություն կար այդ ամենին՝ հանրային վստահության համար որոշվեց հինգ օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ։ Հիմա ունենք նոր իրավիճակ, և այսօր էլի որոշում կկայացվի այդ նոր իրավիճակի վերաբերյալ»։

Մեկուսացված է 57 անձ․ Արսեն Թորոսյան

Exit mobile version