Site icon CIVILNET

ՀՀ դեսպանությունը՝ Իտալիայից ՀՀ քաղաքացիների թռիքչի կազմակերպման մասին

Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել է Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիների թռիքչի կազմակերպման, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման կարգի վերաբերյալ։

Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների, ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ մարտի 15-ին հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Օրերս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ Երևան ժամանողների համար օդանավակայանում ամեն ինչ տարանջատված է լինելու, որպեսզի նրանք չշփվեն այլ ուղևորների հետ։

Exit mobile version