Հուլիսի 2-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կլինիկական գնահատման փուլում է գտնվում կորոնավիրուսի դեմ 18 պատվաստանյութ։ 129 թեկնածու պատվաստանյութ նախակլինիկական գնահատման փուլում է, երբ փորձարկումներն իրականացվում են կենդանիների մասնակցությամբ։ Գիտնականները հույս ունեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել 12-18 ամսվա ընթացքում։