Site icon CIVILNET

Վախճանվել է Վացլավ Հավելը

Նախկին այլախոհ դրամատուրգ Հավելը ղեկավարել է Չեխոսլովակիայի անցումը դեպի ժողովրդավարություն եւ ազատ շուկայական տնտեսություն։ Նրա նախագահության օրոք՝ 1993 թվականին տեղի ունեցավ Չեխոսլովակիայի խաղաղ տրոհումը երկու պետության՝ Չեխիայի եւ Սլովակիայի։

Հավելը տեւական ժամանակ վատառողջ էր՝ քրոնիկ շնչառական խնդիրներ ուներ դեռ խորհրդային շրջանում բանտերում անցկացրած տարիներից։ 1990-ականներին կատարված վիրահատությամբ նրա թոքի մի մասը հեռացվել էր քաղցկեղի պատճառով, 2009-ին Հավելը մեկ այլ՝ կոկորդի վիրահատության էր ենթարկվել։ Վերջերս Պրահա այցելած Դալայ Լամայի հետ հանդիպմանը Չեխիայի նախկին նախագահը անվասայլակով էր եկել։

«Վացլավ Հավելը մեր դարաշրջանի մեծագույն եվրոպացիներից էր», – այսօր Twitter-ում գրել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։

Exit mobile version