Site icon CIVILNET

Բուդապեշտում բացվել է Սթիվ Ջոբսի արձանը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բացվել է ամերիկյան «Apple» ընկերության հիմնադրի’Սթիվ Ջոբսի երկումետրանոց արձանը: Այն վեր է խոյանում Բուդապեշտի տեխնոլոգիական այգու տարածքում, որտեղ տեղակայված են մի քանի համակարգչային ընկերությունների շտաբ-կայանները:Արձանի հիմքը Սթիվ Ջոբսն է’իր սովորական տեսքով’ ջինսերով, բարձրօձիք սվիտերով, սպորտային կոշիկներով և կլոր ակնոցով: «Գրաֆիսոֆտ» ընկերության հիմնադիր Գաբոր Բոյարը, ելույթ ունենալով արձանի բացման արարողության ժամանակ, Ջոբսին անվանել է մարդկային դեմքով տեխնոլոգիայի հիմնադիր և իր ուսուցիչը:

Exit mobile version