«Պատրաստ եմ մենամարտել ցանկացած վայրում։ Եթե ինձ ցանկանում են տեսնել Ռուսաստանում, ես պատրաստ եմ բանակցություններ վարել ռուսական հեռուստաալիքների հետ։ Կարծում եմ՝ մենամարտը կցանկանան հեռարձակել նաև Մեծ Բրիտանիայում։Ինձ համար շատ ցավալի է մտածել, որ ինձ կարող են արգելել հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում։ Չի բացառվում, որ մենամարտեմ Դենիս Լեբեդևի հետ։ Երկուսս էլ աշխատում ենք նույն փրոմոութերի հետ։Չեմ պատրաստվում հանձնվել։ Ես կշարունակեմ հաճախել մարզասրահ և մարզվել անդադար»,– Չիսորայի խոսքը, ըստ News.am-ի, փոխանցում է PRO-BOX-ը։