Site icon CIVILNET

IBM-ը կստեղծի հսկա սուպերհամակարգիչ

IBM ընկերությունը պատրաստվում է 2016թից ստեղծել հսկա սուպերհամակարգիչ, որը կկարողանա կազմել տիեզերքի էվոլյուցիայի իրատեսական մոդելը. հաղորդում է Pravda-ն: Նախագծողների խոսքով, այս սուպերհամակարգչի ցանցը բավարար կլինի տիեզերքի մոդել կառուցելու համար՝ մաթեմատիկական հաշվարկների և իրական տվյալների հիման վրա:

IBM-ի խոսքով, այս հսկա սուպերհամակարգչի հզորությունը գերազանցելու է միլիոնավոր ամենաարագագործ համակարգիչներին: Այն ունենալու է գերհզոր պրոցեսորներ: Եվ որպեսզի վերջիններիս գերտաքացում չսպառնա, դրանք սառեցվելու են: Իսկ մեծ տվյալների պահպանման համար նախատեսվում է ստեղծել ամպային սերվերներ:

Ըստ նախագծողների`այս սուպերհամակարգիչն օրական ավելի քան երկու էկզաբիթ ինֆորմացիա է թողարկելու:

Exit mobile version