ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է e-gov.am կայքում։
Աշխատանքային գործունեություն
Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:
1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար:
1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական տեսչության պետ
1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ
1995-1999թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2002-2005թթ. «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն
2005-2007թթ. «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն
2008-2011 թվականներին «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն
2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ
Լուսանկարը՝ արխիվային