Հայկական Կարմիր խաչի ընկերության հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր մասնագիտական կարողությունները ծառայեցնում է արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների բուժման և վերականգնման գործընթացին։ Այս պահին այնտեղ բուժվում է 120-ից ավելի զինծառայող։ Բացի այդ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն տրամադրել է 113 սայլակ, 29 քայլակ և 28 հենակ։