Նամբարըն Էնխբայարի ձերբակալությունը Մոնղոլիայում առանձնահատուկ ուշադրություն է գրավել՝ կապված այս տարվա հուլիսին այնտեղ կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցությունը, որը գլխավորում է նախկին նախագահը, մտադիր է մասնակցել քվեարկությանը։ Իրենց ղեկավարի ձերբակալությունից հետո կուսակցության անդամները հայտարարել են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շարք են սկսում։
Նամբարըն Էնխբայարը Մոնղոլիայի նախագահն է եղել 2005-2009 թթ.։