Site icon CIVILNET

Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել է 305 մարդ

Հայաստանում փետրվարի 4-ին կատարվել է 2 858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 305 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 726 դեպք, որոնցից 159 350-ը՝ առողջացած, 3 109-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 488 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659 181 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 167 726 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 261 018 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 230 769 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 508 988 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 445 326 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Exit mobile version